Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ոչնչություն առանց սահմանների

Ոչնչություն առանց սահմանների
09.04.2019 | 00:53

Հատուկ չհասկացողների համար` տիեզերքի մեծագույն օրենքը պարտքի և զոհաբերության օրենքն է: Տիեզերքը կանգնած է այս երկու առանցքի վրա: Կարելի էր կարծել` նոր իշխողն ու «իշխողուհին» քանդում են հայոց դպրոցը, բանակը, եկեղեցին, պետականությունը, սակայն պարզվում է` նաև տիեզերքը, այն պարզ պատճառով, որ զոհվածներն այլ արքայությունում են, զոհված տղերքը դա լսում են, ու որևէ մեկն իրավունք չունի մտնելու այդ տարածք: Բայց ահա… փորձում է: ՈՒ իրենց թույլ են տալիս`պղծելով այդ տարածքը նույն կերպ, ինչպես տրանսգենդերը` խորհրդարանում, ինչպես «ոՈսՈչՈվ»-ի վերածած այս հայրենիքը:
Խոսել հերոսների մասին, որպես ոչնչի, խոսել Արցախի մասին, որպես ոչնչի, խոսել կորսված կյանքերի մասին, որպես ոչնչի, կարող է միայն… հասկացաք: Ասում են` սիրտը ավելցածից է խոսում:
Երբ խեղճ ու կրակ, հազար ու մի հոգս ունեցող կիսապատերազմական երկրում դրսից` Սորոսից, ներմուծված հեղափոխությունն ու դրանով ստանձնած իշխանությունը դարձել են «ամեն ինչ», մնացածը «ոչինչ» է հաստատապե՛ս` ձեզպեսների կյանքում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ